Դիանա Գրիգորյանի լուսանկարը «Շաքի» ջրվեժից

11:39   10 օգոստոսի, 2020

Սցենարիստ Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը հետաքրքիր կոստյում է կրում։ Նա սպորտային կոշիկներ է ընտրել ու արձակել մազերը։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ լուսանկարն արվել է «Շաքի» ջրվեժում։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Դիանան զոլավոր, երկարափեշ զգեստ էր կրում, ջինսե կարճ բաճկոն։ Նա հավաքել էր վարսերը, նվազագույն շպար նախընտրել։ Դիանայի կերպարն ամբողջացրել էր ոճային արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից նա գրառում չէր կատարել։



© NEWS.am STYLE