Հասմիկ Խոջյանի ամառային կերպարը

13:43   10 օգոստոսի, 2020

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր նուրբ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարկված կադրերում Հասմիկը ջինսե կոմբինեզոն է կրում ու կանաչ գույնի շապիկ։ Դերասանուհին նախապատվություն է տվել պարզ սանրվածքին ու բնական շպարին։ Մեկնաբանություններում նա հաճելի օր է մաղթել հետեւորդներին, որոնք չեն մոռացել հաճոյախոսություններ գրել. «Գեղեցկուհի»։

View this post on Instagram

A post shared by Hasmik Khojyan Հասմիկ Խոջյան (@hasmikkhojyan) on

Օրերս հրապարակված կադրերում Հասմիկը բաց գույնի տաբատ էր կրում ու սպիտակ շապիկ։ Երիտասարդ դերասանուհին արձակել էր ուղիղ հարդարված մազերն ու բնական շպարով էր։ «Հայաստանի զարմանալի բնությունը»,- հրապարակումն անգլերենով մակագրել էր Հասմիկը՝ նշելով, որ լուսանկարն արվել է Դիլիջանում։

Լուսանկարը՝ @filophotography



© NEWS.am STYLE