Լիլուի ջերմ լուսանկարը որդու ու ամուսնու հետ

22:41   10 օգոստոսի, 2020

Երգչուհի Լիլուն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակվող երգչուհին կադրերում պատկերված է որդու ու ամուսնու հետ։ Կադրերն արվել են երգչուհու սիրելիի ծննդյան օրը։ Բոլորը սպիտակ հագուստ են կրում։ Ի դեպ, շուտով երգչուհին ու նրա ամուսինը ծնողներ կդառնան. զույգը դուստր կունենա։

View this post on Instagram

A post shared by Lilit Ghukasyan L I L U (@lilumusic_official) on

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին արձակել էր գեղեցիկ հարդարված մազերը։ Լիլուն նախապատվություն էր տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծել էր գեղեցկությունը։ Մեկնաբանություններում երգչուհին հետեւորդներին շնորհակալություն էր հայտնել նամակների համար, որոնք կյանքը լցնում են սիրով ու ջերմությամբ։



© NEWS.am STYLE