«Գեղեցիկ զույգ». Մարինկա Խաչատրյանը՝ սիրելիի հետ

15:37   10 օգոստոսի, 2020

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը ռոմանտիկ լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում երիտասարդ դերասանուհին պատկերված է սիրելիի հետ։ Զույգը ջերմ գրկախռամված է։ Մարինկան դասական կերպար է ընտրել։ Դերասանուհին վառ կարմիր տաբատ է կրում, որը համադրել է սպիտակ պիջակի հետ։ Դերասանուհին հավաքել է մազերն ու նախապատվություն տվել վառ շպարին։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ արել. «Գեղեցիկ զույգ»։

Օրերս տեղադրված կադրում Մարինկան կրում էր ուսերը բաց, երկարափեշ զգեստ։ Նա արձակել էր վարսերը, վառ ու երեկոյան շպար ընտրել։ Դերասանուհու կերպարն ամբողջացրել էին ասեսուարները։ Հրապարակմանը կից Մարինկան գրառում չէր կատարել։

Լուսանկարը՝ @photographer_gevor_najaryan



© NEWS.am STYLE