Մադոննան աշխատում է կենսագրական ֆիլմի սցենարի վրա

15:19   10 օգոստոսի, 2020

Փոփ երգչուհի եւ դերասանուհի Մադոննան Instagram-յան էջի հետեւորդներին հայտնել է, որ աշխատում է ֆիլմի սցենարի վրա։ Աստղի համահեղինակը հայտնի սցենարիստ Դիաբլո Քոդին է։

View this post on Instagram

A post shared by Madonna (@madonna) on

Մադոննայի ու Քոդիի համատեղ տեսանյութը հայտնվել է երգչուհու Instargram-ի պաշտոնական էջում (այն վերջերս «տուժել էր» կորոնավիրուսի վերաբերյալ ոչ ստույգ տեղեկատվության պատճառով)։ Երկրպագուները ենթադրել են, որ արտիստն աշխատում է կենսագրական ֆիլմի վրա։

«Բարձր գոտով ուղիղ տաբատ կորսետով, կապերը հասնում են այստեղ, կոնաձու կրծկալը կապվում է այստեղ, որի վրայից երկքղանցք պիջակ կա»,- հոլովակում նշում են նրանք։ Այդ դետալների միջոցով կարելի է հասկանալ, որ սպասվող նախագիծը կապված է Մադոննայի «Blond Ambition» լեգենդար շրջագայության հետ։ Սակայն պաշտոնական մանրամասներ առայժմ չեն նշվում։



© NEWS.am STYLE