Նշվել են դաջվածք անելու աշխարհի լավագույն վայրերը

17:18   31 օգոստոսի, 2013

Բրիտանական զբոսաշրջային մի ընկերություն որոշ ուղղությունների հատուկ ցուցակ է կազմել: Դրանում ընդգրկվել են այն վայրերը, որտեղ զբոսաշրջիկները կարող են գտնել դաջվածքի լավագույն վարպետներին: DearTravel.ru կայքն այն ներկայացրել է բավական կրճատված տարբերակով:

Դաջվածք անել ցանկացողների համար առաջին տասնյակում հետեւյալ ուղղություններն են.

- Վան Բրանգ Պրա տաճար, Թայլանդ;

- Ֆեսի շուկաներ, Մարոկկո;

- Մայամի, ԱՄՆ;

- Թաիթի կղզի, Ֆրանսիական Պոլինեզիա;

- Նոր Զելանդիայի Հյուսիսային կղզի;

- Յոկոգամայի դաջվածքի թանգարան, Ճապոնիա;

- Հնդկաստանի մայրաքաղաք Դելի;

- աշխարհի խոշորագույն դաջվածքի շոու, Լաս Վեգաս, ԱՄՆ;

- դաջվածքի վարպետների լոնդոնյան համագումար, Մեծ Բրիտանիա;

- Ամստերդամի դաջվածքի թանգարան, Նիդեռլանդներ:

Եվ այսպես, եթե չեք վստահում տեղական վարպետներին եւ ցանկանում եք, որպեսզի ձեր դաջվածքն արվի անվանի մասնագետի կողմից, ապա ստիպված կլինեք գումար ծախսել տոմսի, կեցության եւ առաջարկվող վայրերից մեկում դաջվածք անելու համար:



© NEWS.am STYLE