«Քո կյանքում հարկավոր է միայն գլխավոր դերեր խաղալ». Մերի Հակոբյանի գրավիչ կերպարը

21:41   10 օգոստոսի, 2020

Դերասանուհի Մերի Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին կարճ մազերով է։ Նա վանդակավոր վերնաշապիկ է կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Դերասանուհին արտահայտիչ շպար է ընտրել, որն ընդգծել է կազմվածքը։ «Քո կյանքում հարկավոր է միայն գլխավոր դերեր խաղալ»,- հրապարակումը ռուսերենով մակագրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին սեւ, փայլուն պիջակ էր կրում։ Մերին հավաքել էր մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ «Հազարավոր մղոնների ճամփորդությունը սկսվում է առաջին քայլից…»,- լուսանկարը ռուսերենով մակագրել է նա։

Լուսանկարը՝ @lon__94



© NEWS.am STYLE