«Իմ կյանքի գլխավոր նվերը դու ես». Արամեի ու Աննա Թովմասյանի լուսանկարը

14:39   10 օգոստոսի, 2020

Երգչուհի Աննա Թովմասյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Աննան պատկերված է ամուսնու՝ երգիչ Արամեի հետ։ Երկու երեխաների մեծացնող ծնողներն արդեն 10 տարի է՝ միասին են։  «Իմ կյանքի գլխավոր նվերը դու ես։ Միասին արդեն 10 տարի, իսկ այսօր 4 տարի է, ինչ ես ու դու նշանված ենք»,- գրել է Աննան։

Օրվա առիթով գրառում է արել նաեւ Արամեն։ «Այսօր մենք գնացինք Հայ Առաքելական Եկեղեցի, ստացանք Աստծո օրհնությունը, եւ մեր կյանքը ամբողջովին փոխվեց։ Շնորհակալ եմ Աստծուն՝ իմ գեղեցիկ ընտանիքի համար, իմ հրաշք բալիկների համար եւ քեզ՝ սերս, որ պարգեւել ես ինձ նրանց։ Ես Ձեզ անասանելի շատ սիրում եմ և ամեն ինչ կանեմ, որ դուք միշտ ժպտաք։ Շնորհավո՜՜՜ր մեր օրը»,- գրել է նա։



© NEWS.am STYLE