«Հուսամ, որ այդ տոնը նորից կապրենք». Զառա Սահակյանի էլեգանտ կերպարը

16:15   10 օգոստոսի, 2020

Դերասանուհի Զառա Սահակյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին բաց գույնի զգեստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Զառան հավաքել է մազերը, արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել է խոշոր աքսեսուարը՝ ականջօղը։ «Կարոտել եմ մեր ջերմ ու անմիջական հանդիսատեսի ներկայությունը, որի էներգետիկան անփոխարինելի է: Սիրում եմ ձեզ ամպի չափ. հուսամ, որ այդ տոնը նորից կապրենք»,- գրել է նա։

View this post on Instagram

A post shared by Zara Sahakyan (@zarasahakyan_official) on

Ավելի վաղ հրապարակված կադրում դերասանուհին ամառային զգեստ էր կրում։ Նա արձակել էր վարսերը, ընդգծված շպար ընտրել։ Հրապարակմանը կից դերասանուհին գրել էր․ «Կարոտեցի էս օրերը եւ այս օրերի հետ կապող բոլոր մարդկանց»։ Հետեւորդները գնահատել էին նրա հրապարակումն ու հաճոյախոսություններ գրել. «Աննկարագրելի», «Շատ գեղեցիկ», «Գեղեցկուհի», «Նուրբ»։

Լուսանկարը՝ @harutyunmanukyan_photographer



© NEWS.am STYLE