Բնական ու հմայիչ. Լուսինե Թովմասյանի լուսանկարը

19:35   10 օգոստոսի, 2020

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բնական կերպարը։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Լուսինեն սպիտակ զգեստ է կրում։ Նա նախապատվություն է տվել պարզ սանրվածքին ու շպարված չէ։ Երկու երեխաների մայրիկը լուսանկարը չի մեկնաբանել։

View this post on Instagram

A post shared by Lusine Tovmasyan (@lusinetovmasyan) on

Ավելի վաղ երկու երեխաների գեղեցկուհի մայրիկը գրառում էր արել որդու ծննդյան օրվա առիթով։ Նա լուսանկարների շարք էր հրապարակել ու ջերմ մակագրել դրանք. «Ալե՛ք, սկզբում այնքան անհանգիստ էի, երբ քեզ էի սպասում։ Չգիտեի, թե ինչպիսին ես լինելու, ինչի մասին եմ հետդ խոսելու, ինչ եմ անելու, որ հանկարծ չխախտեմ փափկության ու խստության նուրբ սահմանը։ Հենց սկզբից էլ մի քիչ դժվար էր պատկերացնել, որ տղա երեխա եմ խնամելու։ Իսկ հիմա արդեն սիրահարված եմ այդ պայծառ աչուկներիդ, հիանում եմ վստահ քայլերովդ, վստահ եմ, որ դրանք տարեցտարի ավելի ամուր են դառնալու, չեմ պատկերացնում մի օր առանց քո ուրախ կչկչոցի։ Իմ 1 տարեկան մեծ տղա, դու հենց այն վստահությունն ես, որի մասին ես միայն կարող էի երազել։ Սիրում եմ քեզ»։



© NEWS.am STYLE