16:59 10 օգոստոսի, 2020Քանյե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանն ԱՄՆ են վերադարձել Դոմինիկյան Հանրապետությունում ընտանեկան հանգստից հետո։ Դատելով լուսանկարներից ու տեսանյութերից, որոնք հրապարակվել են համացանցում, աստղային զույգին հանգստի ընթացքում հաջողվել է վերջնականապես հաշտվել։

Ինսայդերների խոսքով՝ սիրահարները հրաշալի հանգիստ են անցկացրել չորս երեխաների՝ յոթամյա Նորթի, չորսամյա Սեյնթի, երկուամյա Չիկագոյի եւ մեկամյա Փսալմի հետ։
![]()
«Նրանք մեկշաբաթյա հիանալի հանգիստ են ունեցել։ Նրանք կշարունակեն հանգստանալ Կոլորադոյում։ Քիմն ու Քանյեն հիանալիորեն լեզու են գտնում միմյանց հետո։ Նրանք ավելի երջանիկ տեսք ունեն»,- նշել է աղբյուրը։

Ի դեպ, զույգի հարաբերություններում խնդիրների մասին հայտնել է դարձել հենց երաժիշտի, այժմ նաեւ ԱՄՆ նախագահի թեկնածուի շնորհիվ։ Ուեսթը հրապարակային հայտարարել էր, որ արդեն երկու տարի է՝ փորձում է բաժանվել կնոջից, ինչպես նաեւ խոստովանել, որ ինքն ու Քիմը մտածել են հղիության արհեստական ընդհատման մասին, երը Քիմը հղի է եղել առաջին երեխայով։ Ռեփերի կինն իր հերթին հայտնել է, որ Քանյեն տառապում է բիպոլյար խանգարմամբ, որն այժմ, ըստ ամենայնի, սրվել է։
Աղբյուրը՝ Spletnik