Սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը նշում է ծննդյան օրը

17:39   10 օգոստոսի, 2020

Կերտած բազմաթիվ վառ կերպարներ ու անվիճելի բնորոշում՝ տաղանդավոր. սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանն այսօր նշում է ծննդյան օրը։ Դերասանը, որը վերջին տասնամյակների ընթացքում շարունակում է էկրանին մնալ եւ միեւնույն ժամանակ կարողանում չհոգնեցնել լսարանին ու ուրախացնել, այսօր դառնում է 44 տարեկան։

Նա միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում հանրային ամենատարբեր իրադարձություններին եւ իր հրապարակումներով ժպիտ պարգեւում հետեւորդներին։ Այսօր նրան ուրախացնում են բազմաթիվ շնորհավորանքները սոցիալական ցանցերում, որոնցում նրան ամենից հաճախ բնոշորում են երեք բառով՝ տաղանդավոր, բարի ու դրական։

NEWS.am STYLE-ը շնորհավորում է Մկրտիչ Արզումանյանին՝ նրան մաղթելով առողջություն ու շուտափույթ վերդարձ բեմ, որն, ինչպես ինքն էր բնորոշել հրապարակումներց մեկում, COVID-19-ի հետեւանքով «երազանք դարձավ»։



© NEWS.am STYLE