Անտոնիո Բանդերասը վարակվել է կորոնավիրուսով

18:20   10 օգոստոսի, 2020

Հայտնի դերասան Անտոնիո Բանդերասը վարակվել է կորոնավիրոիսով։ Իսպանացի դերասանը Twitter-ի իր էջում հայտնել է, որ COVID-19-ի թեստի արդյունքը դրական է։ Բանդերասն այդ մասին հայտնել է ծննդյան 60-ամյակին եւ նշել, որ ստիպված է հոբելյանը նշել մեկուսացման պայմաններում։

Բանդերասը հավելել է, որ իրեն հարաբերականորեն նորմալ է զգում, սակայն հոգնածություն է նկատվում։

2017թ.-ի հունվարին Մեծ Բրիտանիայում Բանդերասին շտապ հոսպիալացրել էին սրտի ցավերի պատճառով։ Ավելի ուշ արտիստը հայտարարել է, որ ինֆարկտ է վերապրել, որը փոխել է իր կյանքը։



© NEWS.am STYLE