«Նոր հիշողություններ ստեղծելով». Ժաննա Բուտուլյանի գրավիչ կերպարը

23:36   10 օգոստոսի, 2020

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին սեւ հագուստ է կրում՝ միջին երկարության շրջազգեստ ու վերնաշապիկ, որն ընդգծում է կազմվածքը։ Ժաննան հավաքել է մազերն ու բարձրակրունկներ ընտրել։ «Նոր հիշողություններ ստեղծելով»,- հրապարակումն անգլերենով մակագրել է դերասանուհին, որի հետեւորդները նրան բազմաթիվ հաճոյախոսություններ են արել։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Ժաննան ուսերի հատվածում բաց բլուզ էր կրում։ Դերասանուհին արձակել էր ուղիղ հարդարված մազերն ու բնական շպար ընտրել։ Թեեւ երիտասարդ դերասանուհին լուսանկարը չէր մեկնաբանել, հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ գրել. «Տիկնիկ»։



© NEWS.am STYLE