Եվա Գրինի դեմ դատական հայց են ներկայացրել. չնկարահանված ֆիլմի պրոդյուսերները ցանկանում են դերասանուհուց 130 մլն դոլար բռնագանձել

22:01   10 օգոստոսի, 2020

Դերասանուհի Եվա Գրինը եւ White Lantern ընկերության պրոդյուսերները դատական փոխադարձ հայցեր են ներկայացրել՝ պահանջելով գումար վճարել չնկարահանված «Հայրենասեր» ֆիլմի համար։ Նախորդ ամիս Գրինը հայց է ներկայացրել ընկերութան դեմ իրեն հասանելիք հումարը չվճարելու համար (ըստ պայմանագրի՝ նրանք պետք է վճարել մեկ մլն դոլարից ավելի, նույնիսի եթե նախագիծը տեղի չկայանա), իսկ White Lantern-ը Գրինին մեղադրում է նախագծի բյուջեի կանխամտածված մեծացման եւ միջոցների վատնման համար։

Նա, օրինակ, ցանկացել է նախագծին մասնակից դարձնել պրոդյուսեր Փոլ Սարոնիին, վիզուալ էֆեկտների սուպերվայզեր Ջորդ Զվիրային եւ սցենարիստ Ժանեթ Մակգրանտին։ Բացի այդ՝ Գրինը, որն արդյունքում հրաժարվել է «Հայրենասերը» ֆիլմի վրա աշխատանքից, խնդրել է, որ ընկերությունը գումար վճարի իր անձնական օգնականներին։

На Еву Грин подали в суд — продюсеры неснятого фильма хотят взыскать с актрисы $130 млн

Աշխատանքը ժապավենի վրա սկսվել է դեռ նախորդ տարի, սակայն ընդմիջվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Ի սկզբանե ֆիլմի բյուջեն գնահատվում էր 5 մլն դոլար։

Աղբյուրը՝ Kinoreporter



© NEWS.am STYLE