7 նշան, որ զուգընկերը ձեզ չի համապատասխանում

23:12   14 օգոստոսի, 2020

Նույնիսկ եթե հետո ներողություն է խնդրում, մի խաբվեք. նման պահվածքն անթույլատրելի է…

Նա (տղամարդը կամ կինը) ձեզ վիրավորում է, իր բառերով ձեզ ցավ է պատճառում կամ ստորացնում է: Նույնիսկ եթե հետո ներողություն է խնդրում, մի խաբվեք. նման պահվածքն անթույլատրելի է:

Զուգընկերը վտանգավոր է կամ ագրեսիվ: Նա սպառնում է ձեզ կամ իրեն վնա՞ս պատճառել, եթե իրենից հեռանաք: Ձեզ պատանդ է պահում, հարաբերություններն ավարտելու ժամանակն է:

Մանր զանցանքների համար որպես «պատիժ» սկսում է ձեզ արհամարհել կամ չափազանց սառը վերաբերվել: Սա մանիպուլյացիա է:

Զուգընկերը ձեզ վիրավորում է, բղավում, իրեն թույլ տալիս «անմեղ» ապտակներ հասցնել, հրել, հարվածել:

Զուգընկերը կամ զուգընկերուհին առանց բացատրություն տալու ինչ-որ ժամանակով անսպասելի անհետանում է:

Նա վերեւում նկարագրված վարքագիծ է դրսեւորում, սակայն դրա համար ձեզ է մեղադրում կամ հարաբերությունների անհաջող ելքի համար իր նախկին զուգընկերներին:

Զուգընկերը ձեզնից իր կյանքին առնչվող կարեւոր տեղեկություն է թաքցնում:

Դուք չեք մասնակցում կարեւոր որոշումների ընդունմանը, զուգընկերոջ ֆինանսական եւ ընտանեկան գործերին

Նյութը՝ Kleo-ի



© NEWS.am STYLE