Սիրո մասին 5 բան, որոնք կիմանաս 30 տարեկանում

22:12   15 օգոստոսի, 2020

Միշտ չեք ձեզ այնքան լավ զգում, որքան կարծում եք

Մենք ապրում ենք լրատվամիջոցներով մոլեգնող աշխարհում, որտեղ մշտապես մեզ այլոց հետ ենք համեմատում: Իհարկե, այս աղջիկը կարող է համացանցում այնպիսի տեսք ունենալ, ասես զարմանահրաշ կյանքով է ապրում, ինչն իրականում, ամենայն հավանականությանբ, այդպես չէ: Մենք մարդկանց եւ առարկաներն իդեալականացնում ենք, եւ մեծ մասամբ այդ իդեալը պատրանք է:

Դուք գլուխ կհանեք ձեր կյանքի հարցում

22, 25, 27. անկախ նրանից, թե քանի տարեկան եք, ինչ-որ պահի դուք կյանքում ձեր տեղը կորոշեք: Արդյոք մտածո՞ւմ էի, որ 27 տարեկանում ամուսնացած կին կլինեմ: Իհարկե: Ես երջանիկ եմ: 100 տոկոսով: Ես լիովին բավարարված եմ իմ կյանքով եւ նրա մասին հետագայում ավելին կիմանամ:

Ընկերները հայտնվում ու հեռանում են

20 տարեկանում ես շատ ընկերների եմ կորցրել: Մենք չափից ավելի զբաղված ենք լինում, եւ հաճախ դրա պատճառով ընկերությունն է տուժում: Մենք ավելի քիչ ենք զրուցում որոշ ընկերների հետ եւ նրանցից հեռանում ենք: Միշտ դժվար է, երբ հասկանում ես, որ ընկերությունն այլեւս չի բավարարում ձեզ, սակայն պետք է առաջ ընթանալ:

Նա դրան արժանի չէ

Եթե նա ձեզ հունից հանում է, նա դրան արժանի չէ: Եթե նա ձեզ ստիպում է ավելի շատ արտասվել, քան ժպտալ, նա դրան արժանի չէ: Եթե մշտապես ձեզ հարց եք տալիս՝ ինչի համար ժպտալ, նա դրան արժանի չէ: Եթե մշտապես հարց եք տալիս՝ որ փուլում են ձեր հարաբերությունները, նա դրան արժանի չէ:

Մի մտահոգվեք մարդկանց մասին, որոնք ձեզ համար չեն անհանգստանում

Ձեր էներգիան զուր մի վատնեք: Եթե մարդիկ ձեզ այնպես չեն վերաբերվում, ինչին դուք արժանի եք, չարժի դրա համար անհանգստանալ: Ինչու լարվել նրանց դեպքում, որոնք ակնհայտորեն ձեզ համար ժամանակ չունեն կամ հասունություն: Իրավիճակն ազատ արձակեք:



Ըստ soulpost.ru-ի նյութերի



© NEWS.am STYLE