«Արյան մեջ թթվածինը շատ քիչ է». կորոնավիրուսով վարակված Ռիտա Դակոտային հոսպիտալացրել են

10:11   11 օգոստոսի, 2020

Կորոնավիրուսով վարակված երգչուհի Ռիտա Դակոտային հոսպիտալացրել են։ Այս մասին նա հայտնել է Instagram-յան էջում։

«Ժամանեց բրիգադը, որը, ինչպես հասկացա, գալիս է COVID-19-ի առաջին դրական թեստից տաս օր հետո, հետազոտեցին ինձ, ասացին, որ արյան մեջ թթվածինը շատ քիչ է»,- գրել է Դակոտան։ Նա հավելել է, որ բժիշկները որոշում են կայացրել իրեն հիվանդանոց տեղափոխել։

Արտիստը հայտարարարել է, որ լավագույնի հույս ունի եւ հետեւորդներին կոչ է արել հոգատարությամբ վերաբերվել առողջությանը։ «Հույս ունեմ՝ շուտով ձեզ մոտ կվերադառնամ աշխույժ ու լի ուժերով»,- նշել է նա։

Այն մասին, որ Ռիտա Դակոտան վարակվել է կորոնավիրուսով, հայտնի է դարձել օգոստոսի 3-ին։ Նա հայտնել է, որ թեստի արդյունքը դրական է եղել միայն երրորդ անգամից։ «Ոչ արյունը, ոչ համակարգչային տոմոգրաֆիային ցույց չտվեցին կորոնան։ Եվ միայն իմ ինտուիցիան այդ ամբողջ ընթացքում ստիպում էր մնալ տանը»,- սոցիալական ցանցերում գրել է Դակոտան։ Նա հավելել էր, որ իրեն նորմալ է զգում, սակայն կորել է հոտառություն ու մարմինը կոտրտվում է։

Աղբյուրը՝ Lenta.ru



© NEWS.am STYLE