Ուիլ Սմիթի ատամները կոտրել են գոլֆի մականով (ֆոտո, վիդեո)

11:11   11 օգոստոսի, 2020

Ամերիկացի երգիչ եւ պարող Ջեյսոն Դերուլոն գոլֆի համար մականով կոտրել է դերասան Ուիլ Սմիթի առջեւի ատամները։ Արտիստը տեղի ունեցածի լուսանկարկն ու տեսանյութը հրապարակել է Instagram-յան էջում։

Տեսանյութը պետք է լիներ գոլֆի մասին։ Սմիթը Դերուլոյին ցույց էր տալիս, թե ինչպես է հարկավոր բռնել մականը։ Նա հեռացել է, եւ պարողը սկսել է պատրաստվել հարվածին։ Սմիթը ձգվել է դեպի նա՝ եւս մեկ խորհուրդ տալու համար, բայց այդ մասին Դերուլոն հարվածել է։ Արդյունքում նա հարվածել է դերասանի դեմքին։ Սմիթը գնացել է տեսախցիկի մոտ ու ցույց տվել, որ այլեւս առջեւի ատամներ չունի։

View this post on Instagram

A post shared by Will Smith (@willsmith) on

Հոլովակի վերջում Սմիթը ձեռքն է վերցնում մականը եւ սկսում է կատակով վրեժ լուծել գործընկերոջից՝ հարվածելով նրան։ Տեսանյութը կանգ է առնում մեկ վայրկյան առաջ, երբ հանդիսատեսը կարող էր տեսնել տուժած Դերուլոյին։

Որոշ օգտատերեր կարծել են, որ տեսանյութը բեմադրված է, քանի որ Սմիթը հարվածից հետո չի արյունահոսել, վնասվածք չի ունեցել։ Սակայն ավելի ուշ դերասանը եւս մեկ լուսանկար է հրապարակել, որում գրկել է Դերուլոյին, իսկ ատամների հետ ինչ-որ բան այն չէ։

View this post on Instagram

A post shared by Will Smith (@willsmith) on



© NEWS.am STYLE