«Տվեք Ձեր սրտերը միմյանց, բայց ոչ ի պահ». Սարգիս եւ Մանո Գրիգորյանների ջերմ գրկախառնությունը

13:13   11 օգոստոսի, 2020

Դերասան Սարգիս Գրիգորյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում նա պատկերված է կնոջ՝ պարուհի, դերասանուհի Մանո Գրիգորյանի հետ։ Զույգը ջերմ գրկախառնված է։ «Տվեք Ձեր սրտերը միմյանց, բայց ոչ ի պահ։ Կանգնեք միասին, բայց ոչ շատ մոտ միմյանց, քանի որ տաճարի սյուներն էլ անջատ են կանգնած, եւ կաղնին ու նոճին չեն աճում միմյանց ստվերի ներքո»,- հրապարակումը մակագրել է նա։

Դերասանն ավելի վաղ գրառում էր արել՝ կոչ անելով չշտապել ապրել։ Արագությունը խլում է կյանքի ամենակարեւոր վայելքներն ու հիվանդացնում հոգին, նշել էր դերասանը։ «Մարդկային արժեքները սկսել են սահմանվել տնտեսական արժեքներով։ Ինչը լավ է մեքենաների համար, լավ պետք է լինի նաեւ մարդկանց համար. ահա սա է այսօրվա տրամաբանությունը։

View this post on Instagram

A post shared by Sargis Grigoryan (@sargis_grigoryan_official) on

Արագ, արագ, արագ։ Լավ տեխնիկան արագ պիտի աշխատի, որ արժեք ունենա, նույնը մարդիկ. արագ աշխատի, ավելի արագ, չափից դուրս արագ, որ վճարվես։ Բա լավ, ո՞ւր մնաց մտածելը, հասկանալը, ծանր ու թեթեւ անելը, զգալը, չէ որ դա արագ չի ստացվի։ Մի շտապեք ապրել, արագությունը խլում է կյանքի ամենակարեւոր վայելքները ու հիվանդացնում հոգին»,- գրել էր նա։

 



© NEWS.am STYLE