«Տարբերվող». Արմինկայի հմայիչ կերպարը

14:39   11 օգոստոսի, 2020

Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր էլեգանտ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում երգչուհին սպիտակ հագուստ է կրում, որն ընդգծում է գեղեցիկ կազմվածքը։ Վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհին այն համադրել է վանդակավոր պիջակի հետ։ Արմինկան պարզ սանրվածքով է, իսկ կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ արեւային ակնոց եւ պայուսակ։ Հետեւորդները գնահատել են կերպարն ու հաճոյախոսություններ գրել. «Տարբերվող»։

View this post on Instagram

A post shared by Arminka (@arminkaofficial) on

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին երկար, բաց գույնի զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Արմինկան արձակել էր մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ «Չե՜մ հավատու՜՜՜մ, առաջին աշխատանքային օրս՝ 6-ամսյա ընդմիջումից հետո»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE