15:41 11 օգոստոսի, 2020Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր շքեղ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին էլեգանտ զգեստ է կրում։ Սոնա Ռուբենյանը հավաքել է մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծում է գեղեցկությունը։ Հետեւորդները Սոնային բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել. «Շքեղ»։

Օրերս հրապարակված կադրերում երգչուհին վարդագույն շորտ էր կրում եւ շապիկ։ Սոնան արձակել էր ալիքավոր մազերն ու արեւային ակնոց էր կրում։ Նա բեժ գույնի մարզակոշիկներ էր ընտրել։ Կադրերն արվել էին Մայրավանքում։