Վառ ու ոճային. Սրբուկի լուսանկարը

16:39   11 օգոստոսի, 2020

Երգչուհի Սրբուկը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին փայլուն հագուստ է կրում, որը համադրել է սպորտային կոշիկների հետ։ «Եվրատեսիլ 2019»-ի հայ պատվիրակը հավաքել է մազերն ու արեւային ակնոց է կրում։ Թեեւ երգչուհին լուսանկարը չի մեկնաբանել, հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են արել. «Յուրօրինակ, հիասքանչ»։

View this post on Instagram

A post shared by Srbuk (@srbukofficial) on

Ավելի վաղ հրապարակված կադրերում Սրբուկը վագրային պրինտով տոպ էր կրում, վառ շորտ ու վերնազգեստ։ «Եվրատեսիլ 2019» մրցույթում Հայաստանը ներկայացրած երգչուհին հավաքել էր մազերը։ Կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները՝ խոշոր ականջօղեր, ժամացույց եւ թեւնոց։ Թեեւ Սրբուկը լուսանկարը չէր մեկնաբանել, հետեւորդները նրան բազմաթիվ հաճոյախոսություններ էին գրել. «Ռումբ»։



© NEWS.am STYLE