«Չքնաղ». Մերի Հակոբյանի էլեգանտ կերպարը

17:47   11 օգոստոսի, 2020

Դերասանուհի Մերի Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել, որում էլեգանտ կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարկված կադրերում դերասանուհին վառ տաբատ է կրում ու պիջակ։ Մերին արձակել է ուղիղ հարդարված մազերը, իսկ արտահայտիչ շպարն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են ուղղել նրան. «Գեղեցիկ, ինչպես միշտ», «Չքնաղ»։

Ավելի վաղ տեղադրված կադրերում դերասանուհին կարճ մազերով էր։ Նա վանդակավոր վերնաշապիկ էր կրում, որը բաց էր ուսերի հատվածում։ Դերասանուհին արտահայտիչ շպար էր ընտրել, որն ընդգծել էր կազմվածքը։ «Քո կյանքում հարկավոր է միայն գլխավոր դերեր խաղալ»,- հրապարակումը ռուսերենով մակագրել էր նա։



© NEWS.am STYLE