«Ես դեմ չեմ կոսմետիկային, հակառակը՝ սիրում եմ, բայց ինձ առանց շպարի եմ սիրում». Սիլվի Բարկովա

19:42   11 օգոստոսի, 2020

Դերասանուհի Սիլվի Բարկովան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բնական կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Սիլվին վարդագույն շապի է կրում։ Դերասանուհին արձակել է ուղիղ հարդարված մազերը ու գրեթե շպարված չէ։ Կերպարն ամբողջացնում է նուրբ վզնոցը։ «Տեսնես ինչի՞ սկսեցին ստեղծել կոսմետիկա։ Չէ, ես դեմ չեմ կոսմետիկային, հակառակը՝ սիրում եմ, բայց ինձ առանց շպարի եմ սիրում։ Էդպես դեմքս ավելի թեթեւ է։ էլ ու՞մ դեմքն է շպարից ծանրանում, թե՞ միակն եմ»,- գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Սիլվին արձակել էր մազերն ու նուրբ շպարով էր։ «Կարոտս մի բուռ բազմապատկվել, հարյուրապատկվել, կատաղած ծովի պես` հորդում է, գնում Հայաստան աշխարհս: Ինձ չի ենթարկվում, ու ոչ էլ` խղճում: Կամակոր երեխայի պես անընդհատ նույն բանն է կրկնում` տուն եմ ուզում... կարոտել եմ քեզ, Երեւանս, Հայաստանս` տունս»,- մեկնաբանություններում գրել էր նա։

Գլխավոր լուսանկարը՝ Ալբերտ Հարությունյանի



© NEWS.am STYLE