Գոհար Ավետիսյանի որդին 40 օրական է, եւ երիտասարդ մայրիկն առաջին անգամ հրապարակել է նրա լուսանկարը

13:41   11 օգոստոսի, 2020

Ռուսաստանում հայտնի վիզաժիստ եւ բլոգեր Գոհար Ավետիսյանը վերջերս առաջին անգամ մայր է դարձել։ Նա լույս աշխարհ է բերել որդուն, որին տվել է Գասպար անունը։

«Չորս կիլոգրամ երջանկություն ու անիրական սեր առաջին վայրկյանից։ Սա իմ կյանքում ծննդյան լավագույն նվերն է։ Բոլորին մաղթում եմ զգալ այդ երջանկությունը»,- ծննդաբերությունից անմիջապես հետո սոցիալական ցանցերում գրել էր Ավետիսյանը։

Ըստ հայակական ավանդույթների՝ երեխային 40 օր ոչ ոքի ցույց չեն տալիս, այդ պատճառով Գոհարը փոքրիկի առաջին լուսանկարը հրապարակել է, երբ նա դարձել է 40 օրական։

View this post on Instagram

A post shared by Goar Avetisyan (@goar_avetisyan) on

«Դե ինչ, ծանոթանա՞նք։ Իմ անունը Գասպար է, եւ ես արդեն 40 օրական եմ։ Բացի այդ՝ ես արդեն 5 կիլոգրամից ավելի եմ, այնպես որ ուժեղ եմ լինելու։ Աղջիկներ, սպասեք։ Հ.Գ. այս աչքերը գողացել են իմ սիրոտը»,- լուսանկարը մակագրել է Գոհարը։



© NEWS.am STYLE