Levi’s-ն ու Ganni-ն հավաքածու են ստեղծել, որը հնարավոր չէ գնել, բայց կարելի է վարձակալել

19:19   11 օգոստոսի, 2020

Կոպենհագենում Նորաձեւության շաբաթվա շրջանակներում որը սկսվել է օգոստոսի 9-ին, Ganni-ն Levi’s-ի հետ համատեղ ներկայացրել է Love Letter հավաքածուն։ Հավաքածուն Ganni Repeat նախագծի շարունակություն է, որը դանիական ապրանքանիշը թողարկել է անցյալ տարի։ Սա հագուստի վարձակալության նախագիծ է մինչեւ երեք շաբաթ ժամկետով։

«Տեղի՞ն է արդյոք էկոլոգիական ներկայիս իրավիճակում տարվա ընթացքում չորս հիմնական հավաքածու ներկայացնել։ Արդյոք մեզ հարկավո՞ր են ցուցասրահ եւ թիմ, որը լինում է ամբողջ աշխարհում»,- հարցեր է հնչեցնում ապրանքանիշի ստեղծագործական տնօրեն Դիտե Ռեֆստրուպը։

Ավելի վաղ վարձույթ գործում էր միայն Դանիայում, սակայն այժմ Ganni-ն Levi’s-ի հետ այն տարածում են Եվրոպայում ու Ամերիկայում։ Հավքածուում, որը ստեղծվել է Levi’s-ի կողմից, ներառված են վերամշակված ջինսից պատրաստված իրեր։ Դիզայներներն օգտագործել են միայն Levi’s 501 վինտաժային ջինսերը։  Love Letter շարքում ներառվել են վերնաշապիկներ, ջինսեր եւ վերնաշապիկ-զգեստ։ Գները սկսվում են 55 դոլարից մեկ շաբաթ ժամկետով վարձույթի համար:



© NEWS.am STYLE