Ալեքսանդր Շիրվինդտը վթարի է ենթարկվել

20:09   11 օգոստոսի, 2020

Սանկտ Պետերբուրգի Սատիրայի թատրոնի գեղարվեստական ղեկավար, հայտնի դերասան Ալեքսանդր Շիրվինդտը վթարի է ենթարկվել Նովգորոդի մարզում, հաղորդում է «Колмово.Ру»-ն։

Александр Ширвиндт попал в ДТП в Валдае

Ավոտովթարը տեղի է ունեցել Վալդայի խաչմերուկներից մեկում։ Mitsubishi L200-ի ղեկին դերասանը չի զիջել ճանապարհը եւ բախվել է Renault Sandero-ին:

59

Արդյունքում տուժել է Renault-ի ուղեւորուհին, ձեռքի վնասվածքներով նրան տեղափոխել են հիվանդանոց: Շիրվինդտին եւ նրա մեքենայում գտնվողներին բժշկական օգնություն չի պահանջվել։



© NEWS.am STYLE