Ո՞վ է ծեծի ենթարկել «Ягода-малина» հիթի կատարող Վալենտինա Լեգկոստուպովային. կասկածվում է նրա ամուսինը

11:11   12 օգոստոսի, 2020

Վալենտինա Լոգկոստուպովայի ձերբակալված ամուսնուն՝ նավասպորտի վարպետ Յուրի Ֆիրսովին, կասկածում են երգչուհուց ազատվելու ցանկության համար, հայտնում է Telegram-յան 112 ալիքը։

Արտիստի որդին՝ Մատվեյը, կարծում է, որ խորթ հայրը հավակնում է մոր բնակարանին։ Նրա խոսքով՝ Ֆիրսովը նախկինում հաճախ է վիճել ու սպառնացել երգչուհու հարազատներին։ Բացի այդ՝ Լեգկոստուպովայի որդին հայտարարել է, որ չգիտի արտիստի հետ տեղի ունեցածի հանգամանքները, սակայն ամուսնանալուց հետո նա Ֆիրսովի հետ սկսել է չարաշահել ալկոհոլը, նշել է նա։

Ավելի վաղ «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը հայտնել է, որ Լոգկոստուպովան հուլիսի 23-ից կապի դուրս չի եկել դստեր ու որդու հետ։ Արտիստին հայտնաբերել են Մոսկվայի բնակարանում ալկոհոլային հարբածության վիճակում եւ բազմաթիվ վնասվածքներով։ Նա այնտեղ է գտնվել ամուսնու՝ Յուրի Ֆիրսովի հետ, որը եւ հարբած է եղել։ Ամուսիններին նարկոլոգիական կլինիկա էին տեղափոխել, որտեղից Ֆիրսովը փախել է, ինչից հետո երգչուհին, իբրեւ, կոմայի մեջ է հայտնվել։

Աղբյուրը՝ Lenta.ru



© NEWS.am STYLE