Սթրեսը հանելու 5 արտասովոր միջոց

21:12   21 օգոստոսի, 2020

1. Հիբիսկուսով թեյ

Ռադիկալների կուտակման դեպքում մարդը սթրեսին բնորոշ տագնապի զգացում եւ խուճապի վիճակ է ապրում:  Հիբիսկուսը ռադիկալներին թույլ չի տալիս կենտրոնանալ, ասես ջրիկացնում է դրանք եւ այդ եղանակով օգնում է հաղթահարել սթրեսը, ձեզ թոշնած չդարձնելով: 

2. Ձեռքերը թափահարել

Շատ մարդկանց մոտ սթրեսն արտահայտվում է նրանով, որ ուսային գոտու, ողնաշարի պարանոցային, գոտկատեղասրբոսկրային հատվածի մկանները սեղմվում են, կորցնում են առաձգականությունը, ինչի հետեւանքով գլխացավեր եւ թիկունքում ցավեր են առաջանում: Այդ դեպքում կարող է լավ օգնել մերսումը կամ լողը: Տանը եւ աշխատավայրում կարելի է թուլացման ոչ բարդ վարժություններ կատարել. անհրաժեշտ է ձեռքերը պտտել, ծալել դեպի տարբեր կողմեր, ինչպես նաեւ ոտքերը թափահարել: 

3. Տունը հավաքելը

Իրերն իրենց տեղում դնելն օգնում է կարգավորել մտքերը, կենտրոնանալ: Բացի այդ , դարակների, արկղերի, պահարանների խնամված տեսքն ինքնատիպ հոգեբանական արդյունք է տալիս. մարդն անգիտակցաբար  արտաքին կարգավորվածությունը եւ կազմակերպվածությունը փոխադրում է սեփական կյանքի վրա: 

4. Մեկ րոպե մտորելը

Տանը մենակ մնալու հնարավորություն գտեք, որ կարգի բերեք մտքերը: Միացրեք սիրելի երաժշտությունը, սառնարանից հանեք սիրելի ուտեստը, տեղավորվեք սիրելի բազկաթոռում:  Մտածեք, թե ամենից շատ ինչ կուզեիք, թղթին գրեք ցանկությունը: Հստակ պլանի տեսքը կօգնի որոշել հետագա գործողությունները:  

5. Արոմաթերապիա

Հոտերը խստորեն կապված են հուզական հիշողության հետ: Այդ պատճառով շատ օգտակար է այնպիսի հոտ ունենալ, որը նույնանում է մեծ երջանկության, հիացման, երանության ապրված զգացողությունների հետ: Ավելի հաճախ ներշնչեք այն, դա կօգնի պահպանել լավ տրամադրությունը: 

 

 

Աղբյուրը` Creu



© NEWS.am STYLE