Խորը լանջաբացվածք, բնական կերպար. Աստղիկ Սաֆարյանի լուսանկարը

12:49   12 օգոստոսի, 2020

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երգչուհի սեւ զգեստ է կրում։ Աստղիկ Սաֆարյանն արձակել է մազերն ու գրեթե շպարված չէ։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակոցը։

View this post on Instagram

A post shared by ASTGHIK SAFARYAN OFFICIAL (@astghiksafaryan_) on

Ավելի վաղ հրապարակված կադրերում տաղանդավոր երգչուհին բաց վարդագույն, ոճային զգեստ էր կրում, որը համադրել էր նույն երանգի կիսաերկարաճիտների հետ։ Աստղիկի նորաձեւ կերպարն ամբողջացնում էին փոքրիկ պայուսակն ու արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից երգչուհու երկրպագուները բազմաթիվ հաճոյախոսություններ էին ուղղել նրան՝ գրելով․ «Գանձ», «Տիկնիկ», «Հմայիչ», «Աստվածային», «Հիասքանչ լեդի»։



© NEWS.am STYLE