«Ես շատ եմ սիրում մայրամուտի տեսարանը». Լիա Զախարյանի գրավիչ լուսանկարը

15:19   12 օգոստոսի, 2020

Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերն արվել են գեղեցիկ մայրամուտի ֆոնին։ «Ես շատ եմ սիրում մայրամուտի տեսարանը։ Երբ նայում եմ մայր մտնող արեւին, ինձ եմ պատկերացնում՝ աղջիկ, ով ամբողջ օրվա ընթացքում ունի զբաղվածություն, ինչ-որ մարդկանց օգուտ է բերում, ընտանիքին՝ ջերմություն, ընկերներին՝ պոզիտիվ, բայց օրվա վերջին գալիս է պահ, երբ զգում եմ, որ ես սպառվում եմ։ Պիտի իմ շողքով, փայլով, էներգիայով առանձնանամ, որպեսզի առավոտյան նոր էներգիայով, նոր սիրով, աշխատանքային նոր եռանդով դուրս գամ»,- գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Լիան բեժ գույնի տաբատ էր կրում, սպիտակ շապիկ ու մուգ վերնազգեստ։ Լիան արձակել էր մազերն ու գլխարկ էր կրում։ «Սարի սիրուն յար, սարի մեխակ բեր, Ախ, չէ, ի՜նչ մեխակ, սիրո կրակ բեր»,- մեկնաբանություններում գրել էր նա։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին գրել։



© NEWS.am STYLE