«Ես նման եմ ջրի…». Իրինա Այվազյանի ոճային կերպարը

16:44   12 օգոստոսի, 2020

Դերասանուհի Իրինա Այվազյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին ջինսե տաբատ է կրում ու սպիտակ շապիկ։ Իրինան արձակել է մազերն ու արեւային ակնոց կրում։ Իրինան սպիտակ մարզակոշիկներ է ընտրել։ «Ես նման եմ ջրի, ես վերցնում եմ նրա ձեւն, ինչ ինձ պարունակում է»,- գրել են նրանք։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ արել։

Ավելի վաղ Իրինա Այվազյանը լուսանկարվել էր NEWS.am STYLE-ի ֆոտոշարքում։ Զրույցում Իրինան նշել էր. «Բարդույթներ շատ եմ ունեցել, բայց ժամանակի հետ հասկացել եմ, որ դրանք կախված են կողքի մարկանցից: Այսինքն՝ եթե մի աչքդ ունի շլություն, դու բարդութավորվում ես նրանից, որ դիմացինդ կտեսնի ու կծիծաղի քեզ վրա: Հետագայում հասկացա, որ յուրաքանչյուրն ինքն իր համար է ապրում, ու ոչ ոք քո կյանքում այնքան տեղ չունի, որ ծիծաղի քեզ վրա, իսկ դու դրանից բարդութավորվես: Լաց լինելու ու բարդութավորվելու փոխարեն սովորեցի իմ անձը պաշտպանել, չնայած այդ բառը փոքր-ինչ սխալ է հնչում, բայց ավելի հարմար բառ չեմ գտնում այդ զգացումն արտահայտելու համար: Ամենակարեւորը պետք է ընդունես քեզ այնպիսին, ինչպիսին կաս ու կարողանաս հումորով մոտենալ սեփական թերություններիդ: Հավատացնում եմ՝ երբ դու քեզ այդպես ես պահում, ուրիշ ոչ ոք չի կարող այլ կերպ մտածել: Հիմա, այո, ես ինձ համարում եմ բացարձակ առանց բարդույթների մարդ ու ապրում եմ շատ հեշտ՝ չմտածելով՝ գե՞ր եմ, կոլո՞տ, լոշտա՞կ, շա՞շ, թե՞ կեղտոտ շորերով եմ դրսում ման գալիս»։



© NEWS.am STYLE