Գեղեցիկ կազմվածք. Ժաննա Բուտուլյանի լուսանկարը

17:39   12 օգոստոսի, 2020

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոլոգում հրապարակված կադրերում Ժաննան սեւ, լայենզր տաբատ է կրում, որը համադրել է սպիտակ վերնաշապիկի հետ։ Հագուստն ընդգծել է դերասանուհու կազմվածքը։ Նա գեղեցիկ սանրվածք է ընտրել, բնական շպար։ Հրապարակումը մեկնաբանված չէ։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին սեւ հագուստ էր կրում՝ միջին երկարության շրջազգեստ ու վերնաշապիկ, որն ընդգծում էր կազմվածքը։ Ժաննան հավաքել էր մազերն ու բարձրակրունկներ ընտրել։ «Նոր հիշողություններ ստեղծելով»,- հրապարակումն անգլերենով մակագրել էր դերասանուհին, որի հետեւորդները նրան բազմաթիվ հաճոյախոսություններ էին արել։

 



© NEWS.am STYLE