«Պատրաստեք հաշվիչները». Դավիթ Մանուկյանն ու Ֆիլիպ Կիրկորովը տեսահոլովակ են թողարկել

15:42   12 օգոստոսի, 2020

Ռուսաստանում հայտնի երաժիշտ ու բլոգեր Դավիթ Մանուկյանը, որը հայտնի է Dava կեղծանվամբ, հրապարակել է Ֆիլիպ Կրրկորովի հետ համատեղ «Ролекс» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը։

Ավելի վաղ ռուսական էստրադայի արքան որոշել էր հեգնանքով հայտնել երգի մասին ու կոչ էր արել պատրաստել հաշվիչները. դրանց կարիքը կլինի՝ հաշվելու համար իր աքսեսուարների արժեքը։ Նա Instagram-յան էջում տեսանյութ է հրապարակել, որի հեղինակը Մանուկյանն է։ «Դուք պարզապես պետք է հասկանաք, թե ինչ է կատարվում մեզ մոտ, ինչ մաստշաբի է»,- կադրում լսվում է Դավայի ձայնը։

View this post on Instagram

A post shared by Филипп Киркоров (@fkirkorov) on

Ի դեպ, այս նկարահանման համար Կիրկորովը հինգ մլն ռուբլի է ծախսել ատամների վրա։ Հենց այդ արժեքն ունեն թանկարժեք մետաղներից պատրաստված զարդերը։ Իսկ Մանուկյանը դարձել է եւս մեկ ժամացույցի սեփականատեր։ Rolex-ը զարդարված է ադամանդներով։ Վերջերս ռեփերին նմանատիպ նվեր է մատուցել Օլգա Բուզովան հարաբերությունների մեկամյակի առիթով։

Հուլիսի 24-ին թողարկվել է Դավայի «Король» դեբյուտային ալբոմը։ Դրանում ներառված է 10 երգ, որոնց շարքում են Սերյոգայի, «Ռուկի վվերխ» խմբի հետ համատեղ աշխատանքները։ «Ролекс» կոմպոզիցիան սկավառակում ներառված չէ։



© NEWS.am STYLE