Էդ Շիրանն առաջին անգամ հայր կդառնա

14:37   12 օգոստոսի, 2020

Լրատվամիջոցներին հայտնի է դարձել, որ բրիտանացի երաժիշտ Էդ Շիրանն ու նրա կինը՝ Չերի Սիբորնը, որոնք միմյանց հետ ծանոթացել են դպրոցում, մի քանի շաբաթ անց առաջին անգամ ծնողներ կդառնան, հայտնում է Daily Mail-ը։

«Էդն ու Չերին շատ երջանիկ են։ Նրանք շատ անհանգսիտ են, բայց իրենց զուսպ են պահում։ Լոքդաունը նրանց օգնել է այն իմաստով, որ նրանք աննկատ են մնացել։ Սակայն հուզառատ պահը մոտենում է, այդ պատճառով նրանք սկսել են ուրախալի նորությունները հայտնել ընկերներին ու ընտանիքին։ Հիմա նրանք ավարտում են պատրաստությունը տանը։ Երեխան պետք է լույս աշխարհ գա այս ամիս»,- նշել է ինսայդերը։

Էդ Շիրանն ու Չերի Սիբորնը ծանոթ են դեռ մանուկ հասակից. նրանք միասին են սովորել Ֆրեմլինգհեմի դպրոցում։ Նրանք նշանադրության մասին հայտարարել են 2018թ.-ի հունվարին հարաբերություններ սկսելուց հինգ տարի անց, իսկ ամուսանացել են 2019թ.-ի ձմռանը։ Ամուսնական արարողությունը գաղտնի է կատարվել, դրան ներկա են եղել զույգի միային 40 հարազատ ու մտերիմ։

Լուսանկարները՝ REUTERS/Henry Nicholls, Getty Images

 



© NEWS.am STYLE