«Ժպտացեք, նկարում են». Գրիգոր Դանիելյանի լուսանկարը կնոջ ու Ռաֆայել Երանոսյանի հետ

19:45   12 օգոստոսի, 2020

Դերասան, սցենարիստ Գրիգոր Դանիելյանը կիսվել է ժպիտ պարգեւող լուսանկարով։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Գրիգֆորը պատկերված է կնոջ՝ երգչուհի Հռիփսիմե Ելինյանի եւ դերասան Ռաֆայել Երանոսյանի հետ։ Կադրում բոլորը լայն ժպտում են։ «Ժպտացեք, նկարում են»,- հրապարակումը մակագրել է նա։ Լուսանկարն արվել է «Դեպի ճամբար» նախագծի նկարահանումների ընթացքում։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանը պատկերված էր կնոջ՝ երգչուհի Հռիփսիմե Ելինյանի եւ որդիների հետ։ Նրանք կադրում ջերմ գրկախառնված էին։ «Ընտանեկան օր»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր դերասանը, իսկ հետեւորդները հաճոյախոսություններ էին արել գեղեցիկ ընտանիքին։



© NEWS.am STYLE