«Էլեգանտ». Սոֆի Դեւոյանի լուսանկարը

20:46   12 օգոստոսի, 2020

Պարուհի, դերասանուհի Սոֆի Դեւոյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում Սոֆին սեւ հագուստ է կրում։ Նա արձակել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել, որն ընդգծել է գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացնում են նուրբ աքսեսուարները։ «Սեւ հագուստ կրող աղջիկ»,- հրապարակումը մակագրել է նա, իսկ հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ անել. «Անչափ էլեգանտ, գրավիչ, հմայիչ»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Սոֆին սպիտակ տաբատ էր կրում ու վառ պրինտով սեւ շապիկ։ Պարուհին նախապատատվություն էր տվել մարզակոշիկներին։ Նա պարզ սանրվածք էր ընտրել ու բնական շպար։ «Ողջույն»,- հրապարակումը մակագրել էր Սոֆին։

Լուսանկարը՝ @soghoyan_photography



© NEWS.am STYLE