Քայլի Ջենները թոփլես հայտնվել է ուկրաինացի լուսանկարչի օբյեկտիվում

19:16   12 օգոստոսի, 2020

Ամերիկացի հեռուստաաստղը եւ ձեռնարկատեր Քայլի Ջեններն անկեղծ լուսանկար է հրապարակել։ Նրան թոփլես լուսանկարել է ուկրաինացի լուսանկարիչ Սաշա Սամսոնովան։ Կադրը հայտնվել է նրա Instagram-յան էջում։

Քիմ Քարդաշյանի 23-ամյա քույրը պատկերված է մեծ գլխարկով։ Քայլին մերկ կուրծքը ծածկել է ձեռքերով։

Երկրպագուները հիացել են ձեռնարկատիրոջ արտաքին տեսքով։ «Քայլի, դու անասելի գեղեցիկ ես», «Աստվածային էակ», «Շատ կրքոտ ես», «Հիանալի կուրծք», «Թագուհի»,- մեկնաբանություններում գրել են նրանք։



© NEWS.am STYLE