Եֆրեմովի փաստաբանը հայտնել է, որ դերասանը կաթված է տարել

18:39   12 օգոստոսի, 2020

Ռուս դերասան Միխայիլ Եֆրեմովը, որը մեղադրվում է մահվան ելքով ճանապարհատրանսպորտային վթարի գործով, կաթված է տարել, գրում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով դերասանի փաստաբան Էլման Փաշաեւի խոսքերը։

«Նա նման չէր իրեն. խոսել չի կարողանում, կարծես անգիտակից լինի, ինչ-որ բան է ասում անհասկանալի լեզվով, անհասկանալի բան հարցնում»,- «Звезда» հեռուստաալիքի հետ զրույցում ասել է նա։

Նախօրեին դերասանի ինքնազգացողությունը վատացել է  Մոսկվայի Պրեսնենսկի դատարանի ճանապարհին։ Շենք նրան ուղեկցել են թեւանցում, եւ հինգ րոպե անց ժամանել է շտապօգնությունը։ Կարգադրիչները Եֆրեմովին տարել են սայլակով։



© NEWS.am STYLE