«Ճայերի կղզի»․ Եվա Բաղդասարյանի տեսանյութը՝ Սեւանից

22:41   12 օգոստոսի, 2020

Սերիալային դերասանուհի, մոդել Եվա Բաղդասարյանը միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ու երկրպագուներին հաճախ է ներկայացնում լուսանկարներ շքեղ ֆոտոշարքերից, իր առօրյայից եւ հանգստից, որոնցում գրեթե միշտ վառ դիմահարդարմամբ է եւ շքեղ տեսքով:

View this post on Instagram

A post shared by Yeva Baghdasaryan (@evabaghdasaryan_) on

Եվա Բաղդասարյան իր Instagram-ում նոր տեսանյութ է հրապարակել, որում ներկայացել է ամառային գրավիչ կերպարում։ Երիտասարդ դերասանուհին կրում է սպիտակ գույնի ուլտրակարճ կիսատաբատ, սեւ երանգի ամառային շապիկ։ Նա արձակել է ալիքավոր վարսերը, մեղմ շպարով է։ Դերասանուհու կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից նա ռւսերեն լեզվով կատարել է հետեւյալ գրառումը, «Ճայերի կղզի»։

Ավելի վաղ հրապարակված կադրում Եվա Բաղդասարյանը ներկայացել էր քնքուշ կերպարում։ Երիտասարդ դերասանուհին արձակել էր ուղիղ հարդարված վարսերը, նախընտրել՝ նուրբ շպար։ Հրապարակմանը կից նա գրառում չէր կատարել, սակայն երկրպագուները բազում դրական մեկնաբանություններ էին ուղղել․ «Հիասքանչ»։



© NEWS.am STYLE