«Խոհանոց» սերիալից Կատյան երկրորդ անգամ մայր կդառնա

13:16   13 օգոստոսի, 2020

Դերասանուհի Վալերիա Ֆեդորովիչը, որը հայտնի է «Խոհանոց» սերիալում շեֆ-խոհարարի դուստր Կատյա Սեմյոնովայի կերպարով, յուրօրինակ կերպով է նշել ծննդյան 28-ամյակը։ Դերասանուհի տոնի առիթով որոշել է հանրությանը հայտնել, որ պատրաստվում է երկրորդ անգամ մայր դառնալ եւ Instagram-յան էջում լուսանկար է հրապարակել, որում երեւում է արդեն բավական կլորացած որովայնը։ Վալերիան չի հայտնել երեխայի սեռը, ինչպես նաեւ ծնվելու ժամկետը, սակայն դատելով դերասանուհու կազմվածքից՝ ծննդաբերությանը շատ երկար ժամանակ չի մնացել։

View this post on Instagram

A post shared by Валерия Федорович (@lerafedorovi.ch) on

Փոխարենը Ֆեդորովիչն ակնարկել է, որ որոշակի անհանգստությամբ է վերաբերում երկու երեխաների դաստիարակելու հեռանկարին։ «Եվ միայն մի հարց՝ ինչպես է դա լինում՝ սիրելի երկուսի։ Երկո՞ւ սիրտ է հարկավոր, թե՞ մեկն ավելի է մեծանում»,- հարցրել է հնչեցրել նա։

View this post on Instagram

A post shared by Валерия Федорович (@lerafedorovi.ch) on

Ընդ որում, ինչպես միշտ, Վալերին լռում է իր անձնական կանքի շուրջ։ Միակ մարդիկ, որոնց մասին դերասանուհին հրապարակման մեջ հիշատակել է, նրա ծնողներն են։ Ի դեպ, երկու տարի առաջ Ֆեդորովիչը լույս աշխարհ է բերել որդու՝ Գերմանին, իսկ թե ով է նրա հայրը, եւս հայտնի չէ։

Աղբյուրը՝ «Էքսպրեզ Գազետա»



© NEWS.am STYLE