Աննա Մելիքյանի նոր ֆիլմի թրեյլերում միահյուսվում է երեք մարդու կյանք

12:11   13 օգոստոսի, 2020

Ռեժիսոր Աննա Մելիքյան նոր՝ «Երեքը» ֆիլմի թրեյլերը հրապարակվել է Կոնստանտին Խաբենսկու YouTube-յան էջում։ Դերասանը ժապավենում կատարում է գլխավոր դերը։

«Ամուսին, տղամարդ եւ ուրիշ կին։ Կադրում միայն երեքն են»,- այսպես է նկարագրվում ժապավենը, որը ստացել է 18+ բնորոշումը։

Ժապավենում խաղացել են նաեւ Վիկտորյա Իսակովան եւ Յուլյա Պերեսիլդը։ Հոլովակում Կոնստանտին Խաբենսկու մարմնավորած հերոսը խեղդվում է ջրում, մինչ Պերեսիլդի հերոսուհին կարդում է իր հեղինակած բանաստեղծությունը։ Զուգահեռաբար կադրում հերոսների կյանքից այլ իրադարձություններ են հայտնվում։

Ֆիլմի պրեմիերայի օրն առայժմ նշանակված չէ, հայտնի չէ նաեւ՝ արդյոք այն կցուցադրվի կիոնթատրոններում։

Աղբյուրը՝ Intermedia.ru

Լուսանկարը՝ Kinopoisk HD

 



© NEWS.am STYLE