Ոճային մայրիկ. Շողեր Թովմասյանի լուսանկարը

13:36   13 օգոստոսի, 2020

Դերասանուհի Շողեր Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում դերասանուհին վարդագույն զգեստ է կրում։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերը, նախապատվություն տվել նուրբ շպարին։ Նա ոճային աքսեսուար է ընտրել՝ սեւ պայուսակ։ Լուսանկարը մեկնաբանված չէ։

View this post on Instagram

A post shared by Shogher actress (@shogher_tovmasyan.official) on

Ավելի վաղ հրապարակված կադրում Շողերը սեւ հանդերձանք էր կրում՝ կարճ շրջազգեստ, պիջակ, ոսկեգույն բլուզ։ Նա հավաքել էր մազերն ու վառ շպար նախընտրել։ Կերպարն ամբողջացնում էին գոտին ու ոճային բարձրակրունկները։ Հրապարակմանը կից նա գրառում չէր կատարել։



© NEWS.am STYLE