Սերժ Թանկյանը 5000 դոլար է նվիրաբերել լիբանանահայերին

12:49   13 օգոստոսի, 2020

«System of a down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը միացել է «Անհետաձգելի օգնություն Լիբանանահայերին» դրամահավաք-արշավին՝ նվիրաբերելով 5000 ԱՄՆ դոլար։ Գումարը կուղղվի  լիբանանահայերի ամենահրատապ կարիքներին։ Այս մասին Facebook-յան էջում հայտնել է Հայաստան համահայկական հիմնադրամը։

«Շնորհակալ ենք շարունակական աջակցության և այս պահին Լիբանանում մեր հայրենակիցների կողքին կանգնելու համար»,- նշված է էջում։

 Երաժիշտն իր հերթին Facebook-յան էջում կոչ է արել Լիբանանում օգնություն ցուցաբերելու համար։



© NEWS.am STYLE