Անելյա Գուբրյանի էլեգանտ կերպարը

17:41   13 օգոստոսի, 2020

Դերասանուհի Անելյա Գուբրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր էլեգանտ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին սեւ, երկար զգեստ է կրում։ Դերասանուհին կարմիր բարձրակրունկներ է կրում, նա արձակել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել. շուրթերն ընդգծված են կարմիր շրթներկով։ «Ի՜նչը կըհաղթի կյանքում հերոսին, թե չըլինին կինն ու գինին»,- նշել է նա։

View this post on Instagram

A post shared by Anelya Gubryan Անելյա Գուբրյան (@anelyagubryan) on

Ավելի վաղ հրապարակված կադրերում նա կրում էր սեւ երանգի, ուսերը բաց բլուզ, ջինսե տաբատ։ Անելյան արձակել էր վարսերը։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարը՝ թեւնոց, վզնոց։ Հետեւորդները գնահատել էին մոդելի կերպարն ու բազում հաճոյախոսություններ գրել։

Լուսանկարը՝ Մարիամ Ղազանչյանի



© NEWS.am STYLE