Դեցլի որդին թողարկել է առաջին երգը

15:49   13 օգոստոսի, 2020

Կիրիլ Տոլմացկիի (Դեցլի) որդին՝ Տոնի Կիսելյովը, նոր երգ է ձայնագրել։ Երգի անվանումն առայժմ չի նշվում։

Նա կոմպոզիցիան ամբողջությամբ չի հրապարակել՝ ներկայացնելով միայն առաջին րոպեն։ Պրոդյուսերը Nongratta-ն է, որի հայտնի է ռեփեր Գնոյնիի հետ մենամարտով։

View this post on Instagram

A post shared by Mercury_Anthony_Ioann (@juzeppe.junior) on

Երիտասարդ կատարողը հանդես է գալիս Juzeppe Junior բեմական կեղծանվամբ, որը հղում է կատարում Դեցլի կեղծանուններից մեկին՝ Juzeppe Jostko։

Կիրիլ Տոլմացկին 35 տարեկան հասակում մահացել է 2019թ.-ի փետրվարի 2-ին Իժնեւսկում ելույթից հետո։



© NEWS.am STYLE