Ընկերուհիներ Կարա Դելեւինը եւ Կայա Գերբերը նույնանման դաջվածնքեր են արել

16:14   13 օգոստոսի, 2020

Հայտնի մոդել Կարա Դելեւինը 28 տարեկան է դարձել, եւ այդ առիթով նրա ընկերուհին՝ Կայա Գերբերը, Instagram-յան Stories բաժնում բազմաթիվ հրապարակումներ է արել։

Մոդելները մտերիմ հարաբերություններ ունեն եւ շատ ժամանակ են անցկացնում միաին։ Կայան շնորհավորել է Կարային ՝ նրան հարազատ հոգի անվանելով ու ցույց տվել, որ երկուսն էլ ոտքի հատվածում նույնանման դաջվածք ունեն «solemate» գրությամբ։

Գերբերը նաեւ մի քանի զավրճալի լուսանկար է հրապարակել, որոնցից մեկում Կարան Կայայի նկարով հուդի է կրում։ «Միակ մարդը, որի բլուզի վրա իմ դեմքն է»,- նշել է Սինդի Քրոուֆորդի դուստրը։

Ավելի վաղ Կարա Դելեւինն ու Մարգարետ Կուելին սիրավեպի մասին լուրերի առիթ էին տվել։ Նրանք Instagram-ում միմյանց խոստովանել էին զգացմունքներն ու ցույց տվել՝ ինչպես են կարողանում հանգստանալ միասին։

Աղբյուրը՝ 5TV
Լուսանկարները՝  Steven Ferdman/Getty Images, Dominique Charriau/WireImage,
Cheatsheet, Instagram


© NEWS.am STYLE