«Սիրուն». Դիանա Տոռեսը՝ վառ շպարով

20:39   13 օգոստոսի, 2020

Դերասանուհի Դիանա Տոռեսը նոր լուսանկար է հրապարակել, որում վառ կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին արտահայտիչ շպարով է. ընդգծված են շուրթերն ու աչքերը։ Դիանան պարզ սանրվածքով է, իսկ կերպարն ամբողջացրել է խոշոր աքսեսուարը՝ ականջօղը։ Թեեւ դերասանուհին լուսանկարը չի մեկնաբանել, հետեւորդները նրան հաճոյախոսություններ են արել. «Սիրուն»։

View this post on Instagram

A post shared by Diana Torres (@diana_torres_official) on

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում Դիանան պատկերված էր լողավազանում։ Նա կանաչ գույնի լողազգեստ էր կրում, ինչն էլ ավելի էր ընդգծել Դիանայի գեղեցիկ կազմվածքը։  Դերասանուհին արձակել էր վարսերը, նվազագույն  շպար նախընտրել։ Հրապարակմանը կից Դիանան գրառում չէր կատարել։



© NEWS.am STYLE