Նատալյա Ռուդովան հերքել է իր հղիության մասին լուրերը. նա պարզապես շատ էր կերել

18:39   13 օգոստոսի, 2020

Հայտնի դերասանուհի Նատալյա Ռուդովան հերքել է իր հղիության մասին լուրերը։ Այդ մասին հեռուստաաստղը հայտնել է Instagram-յան էջում։ Արտիստի Խոսքով՝ Ալեքսանդր Օրլովն իր երեխայի հայրը չէ, իսկ ինքը երեխայի չի սպասում։ Որովայնը մեծացել է, երբ նա չափից շատ է կերել ռեստորանում։

«Ծանոթացեք, Ալեքսնդր Օրլովն է, ոչ թե իմ փեասացուն ու երեխաների հայրը, այլ իմ լավ ծանոթը, համատեղությամբ «Տանուկի» ռեստորանների ցանկի սեփականատերը։ Հանդիպել էինք նրա, նրա մարկետոլոգի եւ իմ գործակալի հետ՝ ռեստորաններից մեկում ճաշելու եւ համագործակցությունը քննարկելու համար։ Աստվածներ, ես չափից շատ էր կերել։ Այո՛, այո;, այսպես ասած ինձ թույլ էի տվել ավելին ուտել եւ թուլացել էի։

Մի քանի օր անց արթանանալով՝ ես զարմացա հիանալի լուրերից։ Զվարճալի նորությունները հայտնվեցին երկու օր։ Չդիմացա զվարճանալ իրադրության վրա, քանի որ որովայնս մեծացնելու հիանալի կարողություն ունեմ։ Ներողություն, եզրակացություն՝ սուշի-կրակ»,- իր միկրոբլոգում գրել է Ռուդովան։

Ավելի վաղ համացանցում բազմաթիվ նորություններ էին հայտնվել, որ Նատալյա Ռուդովան երեխայի է սպասում։ Հետեւորդները կասկածել էին, որ դերասանուհու ընտանիքում համալրում է սպասվում, սակայն հղիության մասին լուրերն այդպես էլ չհաստատվեցին։



© NEWS.am STYLE